Յուլիա Ահմեդովան՝ հոգեբուժարանում հայտնվելու մասին․ ի՞նչ հիվանդություն է ախտորոշվել արտիստի մոտ

Stand Up շոուի աստղ Յուլյա Ահմեդովան հաճախ է բացահայտ խոսում իր հոգեբանական խնդիրների մասին։ Ահմեդովան ընդունում է հակադեպրեսանտներ և պարբերաբար այցելում է մասնագետների, նույնիսկ այն ժամանակ, երբ իրեն երջանիկ է զգում: Կոմիկը խոստովանում է, որ դեպրեսիան թույլ չի տալիս իրեն իսկապես վայելել կյանքը։
Անցյալ տարվա աշնանը Յուլյա Ահմեդովան հայտնվել է ճգնաժամային կենտրոնում՝ նյարդային պոռթկման պատճառով: Աստղը խոստովանում է, որ այդ պահին նա կյանքի ու մահվան եզրին էր։ Stand Up շոուի աստղին փրկել է միայն, այն որ նա ժամանակին է դիմել մասնագետների օգնությանը։

«Ես անդունդում էի», -անկեղծացել է Յուլյան ու հավելել, -«Հայտնվել էի սուիցիդալ հակումներ ունեցողների բաժանմունքում։ Ես ինքնասպանության փորձ չէի արել, որովհետև երբ դու ուժեղ դեպրեսիա ունես, ընդհանրապես էներգիա չունես ոչնչի համար։ Եվ երբ դու այդ վիճակում ես, չես կարող ինքնասպան լինել, որովհետև ինքնասպանությունը նույնպես ֆիզիկական և հոգեկան աշխատանք է, որին դու ընդունակ չես։ Բայց ինքնասպանությունը կպչուն գաղափար էր։ Ես գնացի բժշկի մոտ, և նա ինձ անմիջապես այդ օրը հիվանդանոց ուղարկեց ծանոթ հոգեբանի մոտ։ Դա այնքան դժվար։ Ես սկսեցի մտածել.«Ահա, ես հոգեբուժարանում եմ»»։
Արդյունքում արտիստի մոտ ախտորոշել են երկբևեռ խանգարում, որի ժամանակ հիվանդի մոտ հուզական ֆոնի կտրուկ տատանումներ են նկատվում: 37-ամյա Յուլիան ստիպված է մշտապես հակադեպրեսանտներ խմել։
«Ես բժշկին զանգում եմ ոչ միայն այն ժամանակ, երբ ինձ վատ է զգում, այլև երբ ես շատ ուրախ եմ։ Դուք պետք է վերահսկեք ձեր վիճակը»,-ասել է Յուլյան։