«Մայրս շատ էր սիրում Զեմֆիրային և ինձ ծեծում էր նրա երգերի տակ»․ Միխայիլ Եֆրեմովի դստեր հայտարարությունը նոր սկանդալի է վերածվել

Միխայիլ Եֆրեմովի դուստրը՝ Աննա Մարիան, չի սիրում հիշել մոր հետ անցկացրած տարիները։ Աղջկա խոսքով ՝ ծնողը մեկ անգամ չէ, որ ձեռք է բարձրացրել է իր վրա։ Ընդ որում ՝ դա արել է սիրելի երգչուհի Զեմֆիրայի կոմպոզիցիաների ներքո։ Այժմ Զեմֆիրայի ձայնը միայն բացասական հույզեր է առաջացնում աղջկա մոտ։
19-ամյա Աննա Մարիան խոստովանում է, որ ամաչում է Քսենիա Կաչալինային մայր անվանել։ Եֆրեմովի հետ ամուսնալուծությունից հետո կինը սկսել է չարաշահել ալկոհոլը և մոռացել է անչափահաս դստերը հոգ տանելու մասին:
«Ինչո՞ւ եմ ես այդքան նիհար։ Մանկությունից վատ սնվելու պատճառով», – հայտարարել Է Աննա Մարիան և հավելել,-«Ես բավականին մեծ քանակությամբ մանրամասներ եմ բաց թողնում։ Եղել են բազմաթիվ տհաճ միջադեպեր, որոնց մասին ես պատրաստ չեմ խոսել, դա վերաբերում է մորս հետ ապրած տղամարդկանց»։
Այժմ Միխայիլ Օլեգովիչի ավագ դուստրն ապրում է մորից առանձին, սակայն մինչ օրս չի կարող մոռանալ ընտանեկան բռնության բոլոր սարսափները:

Հիշեցնենք, որ Միխայիլ Եֆրեմովը ալկոհոլային ազդեցության տակ տրանսպորտային միջոց ղեկավարելիս ճանապարհատրանսպորտային պատահար է գործել, որն ակամա մարդու մահվան է հանգեցրել։
Եֆրեմովի մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահարը տեղի է ունեցել հունիսի 8-ին՝ Մոսկվայի Սմոլենսկի հրապարակում: Դերասանի վարած Jeep Grand Cherokee ավտոմեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել Lada մակնիշի մեքենային: Վթարի հետևանքով Lada-ի վարորդը մահացել է։
Նշենք, որ դատարանը վճռեց ենթարկել Եֆրեմովին 8 տարի ազատազրկման։