Արարատ Քեշչյանը ծիծաղել է դատարանում իր դատավճռի հրապարակումից հետո (տեսանյութ)

Դերասան Արարատ Քեշչյանը ծիծաղել է դատարանում իր դատավճռի հրապարակումից հետո:
Այն բանից հետո, երբ արտիստից պահանջել են 5 հազար ռուբլի տուգանքի և վերադարձրել փաստաթղթերը, նա փաստաբանին հարցրել է, թե ինչպես է հնարավոր ապացուցել իր անմեղությունը և ծիծաղել:
«Անմեղության կանխավարկածն այն է, որ դու չպետք է ապացուցես, նրանք պետք է ապացուցեին»,-պատասխանել է պաշտպանը:

Հիշեցնենք, որ «Ունիվերի» աստղին ձերբակալել էին Մոսկվայի հյուսիսում, երբ նրա ավտոմեքնան հայտնվել է հանդիպակաց գոտում: Մինչ այդ դերասանը նաև գերազանցել է արագությունը Լենինգրադի մայրուղու վրա: Ձերբակալությունից հետո դերասանն ամեն կերպ ցանկացել է արդարանալ, սակայն միևնույն է արձանագրություն են կազմել:
Ինչպես հաղորդում է «Մոսկովսկի Կոմսոմոլեցը», դերասանը բողոք է ներկայացրել իրեն ձերբակալած ճանապարհային ոստիկանների դեմ։ Արարատի խոսքով ՝ նրանք կեղծել են ճանապարհային երթևեկության կանոնների խախտման վերաբերյալ իր ցուցմունքները։
41-ամյա Արարատ Քեշչյանը հայտնի է այնպիսի ֆիլմերից ու սերիալներից, ինչպիսիք են «Ունիվերը», «Կովկասի գերուհին», «ՍաշաՏանյա», «Մայրեր », «Դայակը» և մի շարք այլ նախագծերից։