Ինչո՞ւ է Եվգենի Պետրոսյանը որոշել վաճառել իր անշարժ գույքը Սոչիում

Ռուս երգիծաբան Եվգենի Պետրոսյանը վաճառում է Սոչիում ունեցած անշարժ գույքը, որպեսզի չհանդիպի իր նախկին կնոջը՝ Ելենա Ստեպանենկոյին: Տեղեկությունը «Կոմսոմոլսկայա պրավդային» հայտնել են արտիստի Սոչիի հարևանները:
Զույգն ունի համատեղ ձեռք բերված չորս բնակարան Սոչիի «Կարմիր հրապարակ» բնակելի համալիրում, որոնց ընդհանուր արժեքն ավելի քան 200 մլն ռուբլի է կազմում: Նրանք անշարժ գույքը ձեռք են բերել 15 տարի առաջ: Դատվարության արդյունքում Ստեպանենկոն և Պետրոսյանը կստանան 2-ական բնակարան։
«Եվգենի Վահանովիչը պատրաստվում է վաճառել իր երկու բնակարաններ։ Դրանք լավն են, բայց նա չի ուզում առերեսվել Ստեպանենկոյի հետ»,- ասել են թերթի զրուցակիցները։

Արտիստը ծրագրում է Սոչիում նոր անշարժ գույք գնել իր և իր նոր կնոջ համար: «Նրանք Բրուխունովայի հետ դիտարկում են Սոչիի կենտրոնում գտնվող բնակարանները։ Նրանց հետաքրքրում են 40 մլն ռուբլու միջակայքում վաճառվող էլիտարները»,- գրում է պարբերականը։ Հիշեցնենք, որ անցած տարվա դեկտեմբերին Եվգենի Պետրոսյանն ամուսնացավ իր օգնականի՝ Տատյանա Բրուխունովայի հետ։ Հանուն Տատյանայի նա բաժանվեց չորրորդ կնոջից՝ Ելենա Ստեպանենկոյից, որի հետ ապրել էր 30 տարի։