Տիմատին և Անաստասիա Րեշետովան բաժանվել են. Անաստասիան այդ մասին պատմել է իր ինստագրամյան էջում

Վերջերս շշուկներ էին պտտվում, որ Անաստասիա Րեշետովան և Տիմատին բաժանվել են:
Իր ինստագրամյան էջում ժամեր առաջ Անաստասիա Րեշետովան հաստատել է այդ տեղեկությունը
«Այս տարին շատերի համար ամրության ստուգում դարձավ, սակայն մեր միությունն այն չհաղթահարեց։ Մենք այլևս մի ամբողջություն, ամուսին ու կին չենք, միասին չենք ապրում։ Վեց հիանալի տարիներ մեր հանդիպման առաջին պահից մինչև այս ամառ։ Մենք լավագույն ընկերներ էինք, սիրահարներ, զուգընկերներ։ Մեր միջև շատ բան է եղել, և դա հիանալի է։ Այդ հարաբերությունները բազմակողմանի էին, լի ու զգացմունքային։ Բայց այս կյանքում հավիտյան ոչինչ չկա, եւ ամեն ինչ ավարտվելու կարողություն ունի։

Ես փոխվել եմ նաև կյանքի հանդեպ իմ հայացքները։ Կեղտոտ բամբասանքից խուսափելու համար անմիջապես ասում եմ, որ օտար մարդիկ ներգրավված չեն, և «բումարգանի» մասին կարող եք մոռանալ։ Այն, թե ինչպես է եղել այն ժամանակ ու հիմա, գիտենք միայն մենք, և ավելի մանրամասն բացատրեկու իմաստ չենք տեսնում։ Ես չգիտեմ, թե հետո ինչ կլինի, բայց այս պահին ուզում եմ ամբողջ էներգիան այլ կողմ ուղղել։ Ես հավատում եմ, որ կհաջողվի մեր հարաբերությունները պահպանել հանուն Ռամտիրի։ Շնորհակալ եմ քեզ ամենի համար, ինչ արել ես ինձ համար, սիրո ու անվերջ աջակցության համար։ Նրա համար, որ 18-ամյա փոքրիկից ինձ դարձրիր այնպիսին, ինչպիսյն հիմա եմ։ Ներիր անցյալի համար։ Ես խոստանում եմ մեր որդուն լցնել հոր հանդեպ սիրով»,- գրել է Անաստասիան: