T-killah-ն ուշաթափվել է կնոջ ծննդյան օրը. ի՞նչ է պատահել ռեփերին

Ռեփեր Ալեքսանդր Տարասովը, ով հայտնի է T-killah բեմական կեղծանվամբ, ուշագնաց է եղել կնոջ ծննդյան օրվա տոնակատարության ժամանակ։ Զույգը և հրավիրված հյուրերը նշում էին T-killah-ի կնոջ 31-ամյակը, ով հայտնի է որպես Մարիա Կակադելա:
Հանդիսությանը հրավիրված էին ընկերները և զույգի աստղային ծանոթները։

Զույգը զվարճացել է, մինչև ռեփերը հանկարծ անգիտակից վիճակով ընկել է հատակին: Հյուրերին խնդրել են դուրս գալ դահլիճից, սակայն ոմանք նկատել են, որ ռեփերի բերանից փրփուր է դուրս եկել։ Նրանք անմիջապես շտապօգնություն են կանչել։ Վերջինս արագ է ժամանել, սակայն Ալեքսանդրը հրաժարվել է հոսպիտալացումից։
Երկրպագուները անհանգստացել են իրենց սիրելի արտիստի առողջությամբ, հատկապես հաշվի առնելով, որ սոցիալական ցանցերում զույգը ոչ մի խոսք չի ասել երեկույթի ժամանակ տեղի ունեցածի մասին: