Էնթոնի Հոփքինսը կնկարահանվի Հոլոքոստի մասին պատմական դրամայում

Շուտով կինոսերների դատին կհանձնվի «One Life» ֆիլմը, որի պատմության համար հիմք են դարձել Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ տեղի ունեցած իրական իրադարձությունները:
Էնթոնի Հոփքինսը կնկարահանվի «One Life» դրամայում ՝ երիտասարդ դերասան Ջոնի Ֆլինի հետ:
Ֆիլմի սցենարը կգրեն Նիկ Դրեյքը և Լյուսինդա Քոքսոնը, ովքեր աշխատել է «Դանիացի աղջկա» ֆիլմի վրա: Ռեժիսորական աթոռը կզբաղեցնի BAFTA TV Award-ի մրցանակակիր Էշլին Ուոլշը։

«One Life»-ը կպատմի Նիկոլաս Ուինթոնի իրական պատմությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին նա Մեծ Բրիտանիա էր բերել գերմանացիների կողմից բռնազավթված Չեխոսլովակիայից երկուսից մինչև տասնյոթ տարեկան 669 երեխա (այն ժամանակ նա 29 տարեկան էր) ՝ թույլ չտալով նրանց դառնալ նացիստական ճամբարների զոհ:
Ֆլինն ու Հոփքինսը կխաղան Ուինթոնի դերը` մարմնավորելով նրան կյանքի տարբեր փուլերում: