Keeping Up with the Kardashians-ի վերջին սերիաները Հայաստանում են նկարահանվելու

Ryanair բյուջետային ավիաընկերությունն իր թվիթերյան էջում անդրադարձել է ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի փակմանը՝ մանրամասնելով, որ շոուի վերջին սերիաները լինելու են 2021թ. Քարդաշյանների՝ դեպի Հայաստան ընտանեկան ուղևորության մասին:

«19․99 եվրոյից սկսած  թռիչքներ ունենք դեպի Երևան, եթե ցանկանում եք գումար խնայել»,- ասվում է ավիաընկերության հայտարարությունում։

Ինչպես ավելի վաղ հայտնի էր դարձել, Քիմ Քարդաշյանն օրերս Ինստագրամի իր էջում հայտնել էր ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի հրաժեշտ տալու մասին։ Նրա խոսքով՝ իր ընտանիքը դժվարությամբ է կայացրել այդ որոշումը։

Իր հաղորդագրության մեջ 39-ամյա իրապատում շոուի աստղը շնորհակալություն էր հայտնել «լավ և վատ ժամանակների, երջանկության, արցունքների, բազմաթիվ հարաբերությունների ամբողջ ընթացքում իրենց կողքին լինելու և իրենց հետևելու համար»։