Բրիթնի Սփիրսը երկրպագուներին բացատրել է՝ ինչու է լուսանկարներում հայտնվում միևնույն հագուստով (լուսանկարներ)

Ամերիկացի երգչուհի Բրիթնի Սփիրսն իր Ինստագրամի Stories բաժնում երկրպագուներին բացատրել է, թե ինչու է լուսանկարներում հայտնվում միևնույն հագուստով, գրում է Daily Mail-ը։

«Շատ մարդիկ ասում են, որ իմ գրառումներից շատերը նոր չեն, հին են։ Ձեզ պետք է ասեմ, որ իմ լուսանկարներից ոչ մեկը մեկ ամսից հին չէ։ Այո, գիտեմ, որ նույն վերնազգեստը հագել եմ 17 լուսանկարում, բայց դա անհրաժեշտ է«Վարդի նախագծի» (Project Rose) համար»,- ընդգծել է Սփիրսը։

«Գրեմմի»-ի մրցանակի դափնեկիրը չի պատմել, թե որն է նախագծի իմաստը, բայց խոստացել է, որ մոտ ապագայում Ինստագրամի իր հետևորներին մանրամասներ կներկայացնի։

Ինչպես հաղորդում է պարբերականը, մարտից սկսած՝ երգչուհին տարօրինակ և խորհրդավոր գրառումներ է կատարում՝ դրանք կից տեղադրելով վարդերի լուսանկարներ։

«Ոմանք ասում են, որ աղոթելիս կամ խորհելիս զգում են վարդերի բույրը։ Գիտեի՞ք այդ մասին։ Ես էլ չգիտեի։ Ենթադրվում է, որ հրեշտակներն այս բույրն օգտագործում են իրենց հոգևոր ներկայությունը ազդարերելու համար, քանի որ վարդերն ունեն ամենաուժեղ էներգետիկ դաշտը»,- իր լուսանկարներից մեկին կից գրել է երգչուհին։