Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը ստեղծել է շամպայնի իր առաջին եզակի ապրանքանիշը՝ Fleur de Miraval, որը ֆրանսերենից թարգմանաբար նշանակում է «Ծաղիկ Միրավալ»:
Ինչպես ներկայացնում է Корреспондент-ը, հոլիվուդյան դերասանը 5 տարի նախապատրաստվել է շամպայնի արտադրությանը: Միրավալը ֆրանսիական ամրոց է, որը պատկանում է Փիթին և նրա նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին: Հենց այդ ամրոցում է 2014 թվականին տեղի ունեցել նրանց պսակադրությունը: 8 տարի առաջ ամուսինները որոշել էին վարդագույն գինի արտադրել այնտեղ: Սակայն Ջոլին ըմպելիքի ստեղծմանը չի մասնակցել:
Ինչպես նշել է 56-ամյա Փիթը, վարդագույն գինին ինքն ասոցացնում է տոնակատարության և շքեղության հետ:
Շամպայնը վաճառքում կհայտնվի հոկտեմբերի 15-ին: Մեկ շշի գինը կկազմի 390 դոլար: Շամպայնը դեռևս վաճառվելու է միայն ԱՄՆ տարածքում, այնուհետև նախատեսվում է մատակարարել աշխարհով մեկ: