Սիրուն Մինասն առաջին անգամ հրապարակել է որդու լուսանկարները

Պլաստիկ վիրաբույժ, Women’s club-ի մասնակից Սիրուն Մինասը սոցցանցերի իր էջերում առաջին անգամ հրապարակել է որդու` Վարդանի լուսանկարները:

«Աստված. Գաբրիել:
Գաբրիել հրեշտակապետ. Այո, Տեր իմ:
Աստված. Ամենահամով հրեշտակին կանչիր:
Գաբրիել հրեշտակապետ. Ինչի՞ համար:
Աստված. Գործ կա, երկիր եմ ուղարկում»,- հրապարակված կադրերին կից գրել է Սիրունը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սիրունն ու ամուսինը` Ռաֆայելը, նախընտրել էին իրենց որդու 40 օրականի արարողությունն անցկացնել Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում: Զույգի առաջնեկը ծնվել էր հուլիսի 14-ին: