Քարդաշյան-Ջեններ ընտանիքը 14 տարի հեռարձակվող իրապատում շոուի ընթացքում ավելի քան 2 մլրդ դոլար է վաստակել

Ամերիկյան Keeping Up with the Kardashians իրապատում շոուի աստղ Քիմ Քարդաշյանն օրերս հայտարարել էր, որ շոուն 14 տարի հեռարձակվելուց հետո հրաժեշտ կտա հանդիսատեսին: Ինչպես գրում է Forbes-ը, այս տարիների ընթացքում հայտնի ընտանիքը վաստակել է ավելի քան 2 մլրդ դոլար, սակայն շոուն ընտանիքի միակ եկամուտի աղբյուրը չէ։

Նշվում է, որ Քարդաշյան-Ջեններ ընտանիքի ամենահարուստ անդամները Քիմ Քարդաշյան Ուեսթն ու նրա կրտսեր քուրը՝ Քայլի Ջեներն են։ Forbes-ի գնահատումների համաձայն՝ 2020 թվականի հունիսին նախորդած 12 ամսիներին Քիմ Քարդաշյանը վաստակել է 49,5 մլն դոլար և այդ գումարի միայն 20 տոկոսն է վաստակել իրապատում շոուից:

Քայլի Ջենները նույն ժամանակահատվածում վաստակել է 590 մլն դոլար․ նրա հիմնական եկամուտը ստացվել է իր Kylie Cosmetics ընկերության 51 տոկոս բաժնետոմսի վաճառքից:

Քորթնին և Քլոե Քարդաշյանները, ինչպես նաև Քենդալ Ջենները նույնպես միլիոնավոր դոլարներ են վաստակում իրապատում շոուից դուրս: Քորթնի Քարդաշյանին է պատկանում առողջ ապրելակերպի մասին Poosh կայքը: Քլոե Քարդաշյանի Good American հագուստի հավաքածուն ներառում է ոչ միայն ջինսեր, այլև սպորտային հագուստեր։

Քենդալ Ջենները հայտնի սուպերմոդել է և մեծ գումարներ է վաստակում գովազդային արշավների և նորաձևության ցուցադրությունների շնորհիվ: