«Ձայնը» նախագծի աստղը խուսափել է մահացու ելքով ավտովթարի համար պատիժ կրելուց

«Ձայնը» երաժշտական շոուի չորրորդ եթերաշրջանի մասնակից Յուլյա Ռայները մեկուկես տարի առաջ վրաերթի է ենթարկել մի մարդու, ով մահացել է, իսկ նա հեռացել է հանցագործության վայրից, ինչի պատճառով բացասական արձագանք է ստացել իր երկրպագուներից: Այս մասին գրում է «СтарХит»-ը։

Ավելի քան երկու տարի այս պատմության մասին չէին հիշում։ Սակայն օրերս լրատվամիջոցներում հաղորդագրություն էր հայտնվել, որ տաքսու վարորդին վրաերթի ենթարկած Յուլյա Ռայներին հաջողվել է խուսափել պատժից: Սեպտեմբերի 8-ին «Ձայնի» նախկին մասնակցի դեմ քրեական գործը փակվել էր։ Ընդ որում, որոշման մեջ նշված է, որ քննությանը չի հաջողվել պարզել պատասխանատվության ենթակա անձին, թեև նույն նյութերում գրված է եղել, որ հենց Ռայներն է վրաերթի ենթարկել տաքսու 36-ամյա վարորդ Ռուսլան Յուգային:

«Քրեական գործում ոչ մի տեսագրություն չկա։ Քննիչները վստահեցնում են, որ այդ օրը վթարի վայրում ոչ մի տեսախցիկ չի աշխատել։ Ընդ որում, նրանք նույնիսկ չեն փորձել ձայնագրություններ փնտրել այն վայրից, որտեղ վարորդը նստել է այդ մեքենան։ Տեսանյութերը պահվում են ընդամենը երեք ամիս, և այժմ դրանք պարզապես անհնար է գտնել: Դե, ենթադրենք, որ ղեկին Յուլյան չէր, ինչը, իհարկե, անհեթեթություն է, բայց ինչու քննիչները չեն փնտրում վթարի մեղավորին»,- հայտնել է իրավապաշտպան Սերգեյ Անդրեևը։

Անդրեևին հաջողվել է հասնել Յուլյա Ռայների դեմ քրեական գործի վերսկսմանը։ Ռուսլանի հայրը դեռ սպասում է, որ երգչուհին գոնե ներողություն խնդրի իր արարքի համար։ «Ամեն օր ես Յուլյայից զանգի եմ սպասում։ Ես միայն մեկ բան եմ ուզում, որ նա վերջապես ինձնից ու կնոջիցս ներողություն խնդրի»,- բողոքել է նա։