Քանյե Ուեսթը չափազանց շատ տեքստային հաղորդագրություններ գրելու պատճառով հիվանդանոցում է հայտնվել (լուսանկարներ)

Ամերիկացի ռեփեր, դիզայներ Քանյե Ուեսթը «չափազանց շատ տեքստային հաղորդագրություններ գրելու» պատճառով շաբաթվա սկզբին հիվանդանոցում է հայտնվել։ Այս մասին ռեփ կատարողը հայտնել է իր Թվիթերի էջում՝ տեղադրելով աջ ձեռքի ռենտգենի լուսանկարը։

«Չափազանց շատ տեքստային հաղորդագրությունների հետևանքն է»,- լուսանկարին կից գրել է նա։

Ուեսթը նաև հայտնել է, որ լիդոկային դեղամիջոցն «ակնթարթորեն օգնում է»։
«Դեքսամետազոնը գործում է 24-ից 48 ժամ: Ժամանակակից բժշկություն», – հավելել է նա։