«Առավոտից էլի սպասում, հույզեր, բազմաթիվ զանգեր ու նամակներ․․․ արդյունքում միասին եկանք տուն». դիջեյ Վակցինա

Արուսիկ Մկրտչյանը, ինչպես հայտնի է, այս օրերին համացանցում պարբերաբար գրառումներ էր կատարում և տեղեկացնում, որ կրտսեր որդու հայրը՝ Ռուբեն Խաչատրյանը, նրան պահում է իր մոտ, չի պատասխանում զանգերին և չի թողնում որդու հետ խոսել:

Ավելի վաղ Արուսիկը նշել էր, որ փորձելու են ԴԱՀԿ-ի միջոցով գոնե տեսակցել երեխային, ապա՝ նրան իր մոտ վերադարձնելու ճանապարհ գտնել:

Եվ ահա, դիջեյ Վակցինայի վերջին գրառումներից մեկն այն մասին է, որ տղան արդեն իր հետ է: Նա նաև նոր լուսանկար է հրապարակել, որում որդիները միասին խաղում են:

«Էսօր 7-րդ օրն էր՝ լի արցունքներով ու կարոտով… Առավոտից էլի սպասում, հույզեր, բազմաթիվ զանգեր ու նամակներ, 100 կմ անցած ճանապարհ, կռիվներ, լարվածություն, եւ արդյունքում սուպերպրոֆեսիոնալ փաստաբանի ու ԴԱՀԿ աշխատակիցների ջանքերի շնորհիվ մենք միասին եկանք տուն:

Ես անչափ շնորհակալ եմ բոլորիցդ, որ պայքարեցիք ինձ հետ: Այսուհետ մենք չպետք է լռենք, եթե մեզ ենթարկում են բռնության, մեր երեխաների եւ մեր իրավունքները ոտնահարվում են կամ անտեսվում»,- գրել է Արուսիկը: