Կյանքից հեռացել է ռեգգի երաժիշտ, կատարող Տուտս Հիբերտը

Variety-ն գրում է․ 77 տարեկան հասակում մահացել է Ճամայկացի երաժիշտ և «Toots & The Maytals» խմբի վոկալիստ Տուտս Հիբերտը։ Երաժիշտը հիմել է իր խումբը դեռ 1960-ականներին։ Այն դարձել է առաջատարներից մեկը, քանզի նրանք եղել են ռեգգի երաժշտության ձևավորման սկզբնաղբյուրներում։

«Սրտի ցավով հայտնում ենք, որ Ֆրեդերիկ Նաթանիելը՝ (Տուտս Հիբերտ), խաղաղ կերպով կյանքից հեռացել է այսօր երեկոյան Ճամայկայի Քինգստոնի համալսարանական հիվանդանոցում՝ շրջապատված իր ընտանիքի անդամներով», – ասված է երաժշտի ընտանիքի հաղորդագրության մեջ։