«Apple»-ը ցույց է տվել սեփական պաշտպանիչ դիմակի դիզայնը (լուսանկարներ)

«Apple» ընկերությունը ներկայացրել է պաշտպանիչ դիմակ, որը նախատեսված է ընկերության աշխատակիցների և բրենդի խանութների աշխատակիցների համար: «Apple Face Mask»-ը մշակվել է դիզայներների կողմից Կուպերտինոյում:

««Apple»-ի նոր դիմակը թեթև է և հարմարավետ, և արդյունավետորեն պաշտպանում է ձեզ և ձեզ շրջապատող մարդկանց», – ասվում է «MacRumors»-ի հետ համատեղ ներկայացված շնորհանդեսում: Դիմակը բաղկացած է երեք շերտից և մաքրում է օդը դրսից ու ներսից: Այն կարելի է լվանալ և օգտագործել մինչև 5 անգամ: Տեղեկություն կա նաև այն մասին, որ ընկերությունը պատրաստում է թափանցիկ դիմակ: «Apple Face Mask»-ը դեռ չկա վաճառքում․ ընկերությունը նախատեսում է արտադրված խմբաքանակը տրամադրել միայն իր աշխատակիցներին։