Քեյթ Բլանշեթը նկարահանվել է «Չորս խառնվածք» գեղարվեստական ​​ինստալյացիայի համար

Քեյթ Բլանշեթը նկարահանվել է Մարկո Բրամբիլայի «Չորս խառնվածք» գեղարվեստական ​​ինստալյացիայի համար: Ֆիլմում դերասանուհին պատկերում է խառնվածքի 4 տեսակները, որոնք հայտնաբերել է հույն փիլիսոփա Գալենը:

Սանգվինիկը ընդգծվում է դեղին գույնով, խոլերիկը՝ կարմիրով, ֆլեգմատիկը՝ կանաչով, իսկ մելանխոլիկը՝ կապույտով: 3.5 րոպեանոց ֆիլմի ընթացքում Քեյթ Բլանշետի կերտած 4 հերոսները միաժամանակ արտասանում են «Ես քեզ սիրում եմ» և «Ես չեմ սիրում քեզ» արտահայտությունները: Կադրերը ցույց են տալիս, թե ինչպես են հուզական ապրումները միանգամայն տարբեր երանգներ հաղորդում նույն բառերին: «Չորս խառնվածք»-ը կարելի է տեսնել Բեռլինի «Michael Fuchs» պատկերասրահում: Ստեղծագործությունը ներկայացված է նաև լրացված իրականության ձևաչափով՝ «Acute Art» հավելվածում։