Անաստասիա Զավորոտնյուկի էջում երկար դադարից հետո նոր հրապարակում է հայտնվել

Ռուս հայտնի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի Անաստասիա Զավորոտնյուկի ինստագրամյան էջի «Սթորի» բաժնում նոր հրապարակում է հայտնվել՝ նրա լուսանկարն ամուսնու՝ դահուկորդ Պյոտր Չերնիշևի հետ։
Սեպտեմբերի 12-ին զույգը նշում էր ամուսնության հոբելյանը։ «Սթորիի» հղումը տանում է «Ի աջակցություն Անաստասիա Զավորոտյունկի» կայք, որտեղ էլ նշված է այդ մասին։
«Այսօր Նաստյան ու Պյոտրը նշում են ամուսնության 12-րդ հոբելյանը։ Հանդիպել մեկին, որը լիարժեք կկիսի կյանքը քեզ հետ՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի փորձություններ են սպասում․․․ Դա անգնահատելի է»,- նշված է էջում։

Հիշեցնենք, որ Անաստասիա Զավորոտնյուկի հիվանդության մասին հայտնի դարձավ նախորդ տարի:
Ըստ ԶԼՄ-ների՝ 49-ամյա դերասանուհին և նրա ամուսինը՝ դահուկորդ Պյոտր Չերնիշևը, սարսափելի ախտորոշման՝ գլխուղեղի քաղցկեղի մասին իմացել են մոտ մեկ տարի առաջ ՝ դստեր` Միլայի ծնվելուց հետո: Այս տարվա ապրիլի 22-ին տեղեկություններ տարածվեցին, որ նրան դուրս են գրել հիվանդանոցից։