«Փակի՛ր երախդ, կեղտո՛տ կապիկ». Նեյմարը Մարսելի խաղացողին մեղադրել է ռասիզմի մեջ

armsport.am-ը գրում է. Լիգա 1-ի 3-րդ տուրի՝ ՊՍԺ-ի ու «Մարսելի» միջև խաղը խամրեց ոչ միայն սկանդալային վերջաբանով, երբ մրցավարը 5 կարմիր քարտ ցույց տվեց խաղացողներին, այլև ռասիստական ֆոնի հետ կապված միջադեպով:

Դեռ առաջին կեսում ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը մրցակցի կողմից ռասիստական պահվածք է նկատել: Բրազիլացին բողոքել է մրցավարին ու «Մարսելի» պահեստայինների նստարանին կապված նրա հետ, որ իսպանացի պաշտպան Ալվարո Գոնսալեսն իրեն անընդունելի արտահայտություն է թույլ տվել: «Ռասիզմ չկա՞: Ռասիզմ չկա՞»,-կրկնել է Նեյմարը՝ մատով Ալվարեսին ցույց տալով:

Բրազիլացին բռունցքով հարվածել էր մրցակցի պաշտպան Ալվարո Գոնսալեսին, ինչի համար կարմիր քարտ էր ստացել: Ինչպես հաղորդում է Get French Football News-ը՝ հղում կատարելով Telefoot-ին, Ալվարեսը ՊՍԺ-ի խաղացողին ասել է. «Փակի՛ր երախդ, կեղտոտ՛տ կապիկ»: