Ռուս դերասանուհին մեղադրել է ռեժիսոր Ռոդիոն Բելկովին սեռական ոտնձգությունների մեջ

Ռուս դերասանուհի Մարիա Ռուսանովան մեղադրել է ռեժիսոր Ռոդիոն Բելկովին սեռական ոտնձգությունների մեջ: Այս մասին նա գրել է իր Facebook-ում։
Նրա խոսքով՝ մի քանի օր առաջ ռեժիսորն իրեն հրավիրել է նկարահանման փորձերի, սակայն նկարահանումների ընթացքում Ռոդիոնը խնդրել է նրան մերկանալ: Ստանալով մերժում` ռեժիսորը կողպել է սենյակի դուռը, սկսել է սպառնալ աղջկան և փորձել է հարվածել։
Դերասանուհին դիմել է Մոսֆիլմի անվտանգության ծառայության աշխատակցին, սակայն ապարդյուն:

Նշենք, որ վերջերս բազմաթիվ աստղեր խոստովանել են, որ ենթարկվել են սեռական ոտնձգության:
Օգոստոսին TNT-ի Stand Up շոուի աստղ Յուլիա Ահմեդովան պատմել է, որ նախկինում հիվանդանոցում սեռական ոտնձգության է ենթարկվել 50-ամյա բժշկի կողմից: Դա տեղի է ունեցել 12 տարի առաջ, երբ նա 25 տարեկան էր։ Նա հիշել է, որ բաժանմունքի վարիչը փորձել համբուրել իրեն։ Ահմեդովան պարզաբանել է, որ անմիջապես հավաքել է իրերը և հեռացել հիվանդանոցից: