«Հրաշք կին. 1984» ֆիլմի պրեմիերան կրկին հետաձգվել է

«Հրաշք կին. 1984» ֆիլմի պրեմիերան հետաձգվել է մինչև դեկտեմբերի վերջ։ Այս մասին գրում է Variety լրատվամիջոցը՝ վկայակոչելով Warner Bros. ստուդիայի նախագահին`Թոբի Էմմերիխին և ֆիլմի ռեժիսորին` Փեթթի Ջենկինսին:
Պրեմիերայի նոր օրը նախատեսված է դեկտեմբերի 25-ին:

Սկզբնապես ֆիլմը պետք է դուրս գար հունիսի 5-ին, սակայն համաճարակի պատճառով ֆիլմի ցուցադրությունը տեղափոխվել էր հոկտեմբերի 2-ին:
«Հրաշք կին. 1984» կինոժապավենը հիմնված է DC սուպերհերոսների մասին կոմիքսների վրա։