«Դա մեծ և հիմար սուտ է»․ Շերոն Սթոունը հայտնել է, որ համաձայն չէ «արտաքինը կարևոր չէ» արտահայտության հետ

Հոլիվուդյան հայտնի դերասանուհի Շերոն Սթոունը վերջերս The Telegraph-ին տված հարցազրույցում  խոստովանել է, որ համաձայն չէ «արտաքինը կարևոր չէ» արտահայտության հետ, գրում է Fox news-ը։

«Դա մեծ, յուղոտ և հիմար սուտ է։ Ի դեպ, դու չես էլ պատկերացնում, թե դա որքան կարևոր է, մինչև որ արտաքինդ սկսում է խամրել»,- ասել է 62-ամյա Սթոունը։

Դերասանուհու խոսքով՝ «այլևս թույլ չի տալիս, որ իրեն շրջապատող մարդիկ իր դեմքի կամ մարմնի վերաբերյալ մեկնաբանություններ հնչեցնեն»։

«Պետք չէ ընդմիշտ գեղեցիկ օրիորդ մնալ, բացի այդ, պետք է սկսենք գիտակցել, որ հասուն և խելացի կին լինելը հրաշալի է։ Եթե ձեր զուգընկերը դա չի հասկանում, ուրեմն նա հասուն չէ, և դուք չպետք է նրա կողքին լինեք»,- ասել է նա։

2019-ին Allure ամսագրին տված հարցազրույցում դերասանուհին հայտնել էր, որ «երախտապարտ է իր մարմնի համար»: