Բեյոնսեն նոր համագործակցությամբ հանդես կգա Adidas Superstar-ի հետ

Հունվարին ամբողաջական հավաքածուի թողարկումից հետո Բեյոնսեի Ivy Park ապրանքանիշն ու Adidas Originals-ը վերադառնում են ևս մեկ համատեղ աշխատանքով՝ Superstar մարզակոշիկի նոր տարբերակով։

Համագործակցությունը կուլտային մոդելի առաջին զույգի թողարկման 50-ամյակին է նվիրված։ Կոշիկի հիմնական էլեմենտը բարձր տակացուն է։ Բնօրինակ դիզայնը պահպանվել է, այս մասին հայտնում է Blueprint-ը։

Superstar-ի նոր տարբերակը վաճառքու կհայտնվի սեպտեմբերի 18-ից։

Նշենք, որ ավելի վաղ Բեյոնսեն հայտնել էր իր «Ivy Park»-ի և «Adidas»-ի նոր համագործակցության մասին։ Նոր սպորտային կոշիկները նման են եղել «Nite Jogger» մոդելին, որն առաջին անգամ ներկայացվել է 2019 թվականի հունվարին: Բեյոնսեն հայտարարել էր «Adidas»-ի հետ համագործակցության մասին դեռ անցյալ գարնանը: 2020 թվականի ձմռանը երգչուհին թողարկել էր իր առաջին ամբողջական հավաքածուն: