Եկատերինա Վարնավան հաստատել է, որ սիրավեպ ունի դերասան Ալեքսանդր Մոլոչնիկովի հետ

«Comedy Women» շոուի մասնակից Եկատերինա Վարնավան և դերասան Ալեքսանդր Մոլոչնիկովը բարձրաձայնել են իրենց հարաբերությունների մասին։ Զույգը միասին Սոչիում մասնակցել է «Կինոտավր 2020»-ին:

Դեռ մեկ ամիս առաջ Ալեքսանդր Մոլոչնիկովը հերքում էր սիրավեպը Եկատերինա Վարնավայի հետ՝ հարաբերություններն ընկերական անվանելով։ Զույգին այդ ժամանակ միասին տեսել էին թատրոնում՝ ներկայացման պրեմիերային։ Իսկ այժմ «Comedy Women»-ի աստղը հանրությանն է ներկայացնել 28-ամյա ընտրյալի ուղեկցությամբ. Մոլոչնիկովն ու Վարնավան հայտնվել են «Կինոտավրի» կարմիր գորգին։

Վարնավան իր նոր ընտրյալի մասին առաջին անգամ սկսել է խոսել դեռ ամռան սկզբին։ Նա հարցազրույցի ընթացքում խոստովանել էր, որ արդեն ազատ չէ:

«Մենք առավոտյան ժամը 5-ին խոհանոցում պայմանավորվեցինք, որ մինչև որոշակի պահն այդ մասին չենք բարձրաձայնի։ Մենք վեճեր չենք ունեցել։ Ես սրան պատրաստվել եմ մեկ ամիս կամ ավելի։ Ես չէի հավատում, որ առհասարակ հնարավոր է ինչ-որ մեկին սիրել։ Այդ առումով ես ցինիկ եմ։ Ինձ այդպես էի ընտելացրել․ ես զգացմունքներ չեմ ունեմում, ես նուրբ մարդ չեմ։ Եվ ինձ համար դժվար էր ասել՝ «ներիր, ես մի փոքր այլ կերպ եմ սիրում»։ Եվ ես կարծում եմ, որ նա ևս ինձ ուրիշ կերպ սիրեց»,- նշել էր 35-ամյա արտիստը, ով ի սկզբանե թաքցնում էր սիրելիի անունը: