Արուսիկ Տիգրանյանն ամուսնանո՞ւմ է

«Արուսիկ Տիգրանյանն ամուսնանում է»,-այս մասին Showbiz.am կայքին հայտնեց Արուսիկին մոտ կանգնած աղբյուրը։

Նշենք, որ Արմենիա հեռուստաընկերությամբ արդեն մեկնարկել է «Արու´ս, հասի՜ր» հաղորդումը, որի շրջանակներում Արուսիկը պետք է կատարի մասնակիցների ամենախելահեղ ու տարօրինակ երազանքերը։ Մեր այն հարցին, թե ինչպես կարձագանքի նա, եթե մասնակիցներից մեկը ցանկանա իր հետ ամուսնանալ, Արուսն ասաց․ «Չեմ կարողանա ցավոք իրականացնել, որովհետև․․ դե դա ինչ երազանք է։ Նայած հերոս, եթե օրինակ լինի այնպիսի հերոս ում ես սիրում եմ ու ուզում եմ նրա հետ ամուսնանալ, ապա անպայման կիրականացնեմ»։
Իսկ այն հարցին, թե կա՞ արդեն այդ հերոսը, Արուսիկը հրաժարվեց պատասխանել։
«Այդ մասին դեռ ոչ մի տեղ չեմ ասում»,- ասաց նա։