«Շանթ» հեռուստաըներության «Բուժ ինֆո» հաղորդման հաղորդավար և պրոդյուսեր Վահե Տեր-Մինասյանն իր էջում նոր գրառում է կատարել, որը ֆեյսբուքյան հարթակում թեժ քննարկումների առիթ է դարձել։
«Մինչ հերթական հայկական հեռուստաալիքը, հերթական անգամ փորձում է ստեղծել մեր հաղորդման կրկնօրինակը, մենք նոր թիմով ու նոր գաղափարներով վազում ենք դեպի պայծառ ապագա»,- գրել է նա՝ նկատի ունենալով «Առաջին օգնություն» բժշկական նոր հաղորդումը, որի մեկնարկն արդեն տրվել է Հանրային հեռուստաընկերությամբ։
«Առաջին օգնության» հաղորդավար Լիլիթ Մուրադյանն անտարբեր չի անցել այդ գրառման կողքով և գրել է․«Փաստորեն իսպառ բացակայում է հարգանքը գործընկերոջ աշխատանքի նկատմամբ: Ես, հարգելի Վահե, հաջողություն եմ մաղթում Ձեզ և Ձեր թիմին նոր եթերաշրջանում, մենք իսկապես չգիտեինք, որ առողջապահական հաղորդումները բացառապես Ձեր մենաշնորհն են, եւ որ Դուք նոր, երբեւէ եթերում չեղած ձևաչափ եք հորինել…»։
