Քարդի Բին և Օֆսեթն ամուսնալուծվում են. պատճառը դավաճանությունն է

Հայտնի ռեփեր Քարդի Բին և նրա ամուսինը` Օֆսեթը բաժանվում են: Երեք տարվա ընտանեկան կյանքից հետո զույգը բաժանվելու որոշում է կայացրել: Անսպասելի նորությունը հայտնել են արևմտյան լրատվամիջոցները:

Քարդին նախօրեին նշել է, որ արդեն չի ապրում ամուսնու հետ ու չի պատրաստվում փրկել իրենց ամուսնությունը: People-ը գրում է, որ զույգի ամուսնալուծության գործով առաջին նիստը տեղի կունենա նոյեմբերի 4-ին: Արչևմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ նրանց ամուսնալուծության պատճառը Օֆսեթի դավաճանությունն է, որը առաջինը չէ նրանց համատեղ կյանքի ընթացքում: Քարդին ու Օֆսեթն ամուսնացել են 2018 թվականին և ունեն մեկ դուստր` Քալչերը: