Ջուդ Լոուն առաջին անգամ խոսել է իր 6-րդ երեխայի ծնունդի մասին

47-ամյա Ջուդ Լոուի և նրա 33-ամյա կնոջ՝ Ֆիլիպա Քոենի առաջնեկի ծննդյան մասին հայտնի դարձավ օգոստոսի սկզբին: Սկզբում երջանիկ ծնողները ոչ մի կերպ չէին մեկնաբանում նորածնի ծնունդը:

Օրերս Լոուն խոսել է Ջիմի Ֆելոնի շոուի ժամանակ: Դերասանն իր տնից հեռարձակմանը միացել է տեսազանգի միջոցով: Լոուն հաղորդավարին պատմել է, թե ինչ է անում կարանտինի ընթացքում, ինչպես նաև երկու բառով անդրադարձել նորածնի ծննդյանը: «Այգեգործությամբ էի զբաղվում: Հետո մենք երեխա ունեցանք, դա հրաշալի է: Այսքանը»,- ասել է նա: