Netflix-ի «Գահը» սերիալի չորրորդ եթերաշրջանը կպատմի արքայադուստր Դիանայի սննդային վարքի խանգարման մասին (լուսանկարներ)

Ամերիկյան Netflix ընկերության «Գահը» սերիալի առաջիկա սերիաներում կցուցադրվի Ուելսի արքայադուստր Դիանայի պայքարը բուլիմիայի դեմ՝ սննդային վարքի խանգարում, որը բնորոշվում է շատակերությամբ և դրան հաջորդող «մաքրումով», գրում է Daily Mail-ը։

Ինչպես նշում է աղբյուրը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ արքայազն Հարին բոլորովին վերջերս պայմանագիր է կնքել Netflix-ի հետ, «Գահը» սերիալի չորրորդ եթերաշրջանում արքայադուստր Դիանայի՝ բուլիմիայի դեմ պայքարի պատկերումը կարող է հանգեցնել վերջինիս և արքայազն Ուիլյամի միջև բախմանը։

«Ուիլյամը և թագավորական ընտանիքի մյուս անդամները վրդովված են այս դրամայի պատճառով, ինչպես նաև զայրացած են Հարիի վրա, քանզի վերջինս այժմ համագործակցում է այդ հեռարձակող ընկերության հետ»,- ասել է The Sun թերթի աղբյուրը։

Արքայադուստր Դիանայի մոտ սննդային վարքի խանգարումն ի հայտ է եկել ամուսնալուծությունից հետո․ ֆիլմում նրա դերում հանդես կգա 24-ամյա դերասանուհի Էմմա Կորինը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ արքայազն Հարին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, ֆիլմերի և սերիալների արտադրությամբ զբաղվող Netflix ընկերության հետ բազմամիլիոնանոց պայմանագիր են կնքել։

Diana, Princess of Wales, smiles at an event held in support of land mine victims in Tuzla, Bosnia, on August 9, 1997Emma Corrin (pictured) is set to play the late royal in the upcoming series of 'The Crown'