36-ամյա ճապոնացի դերասանուհի Սեյ Ասինան ինքնասպան է եղել. մանրամասներ

Ճապոնացի դերասանուհի Սեյ Ասինային գտել են մահացած Տոկիոյի իր բնակարանում: Նրա մենեջերը և քաղաքային ոստիկանությունը հաստատել են, որ դերասանուհին ինքնասպան է եղել: Նրան ճանաչում բերած դերը Ֆրանսուա Ժիրարի «Մետաքս» պատմական դրամայի գլխավոր դերերից մեկն էր:

Թե ինչու է Ասինան որոշել ինքնասպան լինել, ոչ ոք չգիտի: Նա անգամ գրություն չի թողել: Դերասանուհու դին հայտնաբերել է նրա եղբայրը: Նա անհանգստացել է, որ Սեյը կիրակի օրվանից չի պատասխանել իր հաղորդագրություններին և հեռախոսազանգերին ու որոշել այցելել քրոջը: «Ներկայումս ինքնասպանության մանրամասները ուսումնասիրվում են, բայց մենք կցանկանայինք խնդրել լրատվամիջոցներին խնդրել հաշվի առնել աստղի ընտանիքի խոր վիշտը և զերծ մնալ նրանց հետ հարցազրույցներից: Մենք մեր անկեղծ երախտագիտությունն ենք հայտնում Ասինային իր բարության համար և վստահ ենք, որ նա կաղոթի բոլորիս հոգիների համար»,- հայտնել է դերասանուհու ներկայացուցիչը: