Հայտնի մոդել Բար Ռաֆայելին դատապարտվել է 9 ամսվա հասարակական աշխատանքի, նրա մայրը՝ 16 ամսվա ազատազրկման (լուսանկարներ)

Իսրայելցի մոդել և դերասանուհի Բար Ռաֆայելին 9 ամսվա հասարակական աշխատանքի է դատապարտվել հարկերից խուսափելու համար: Նրա մայրը նույն մեղադրանքով դատապարտվել է 16 ամսվա ազատազրկման։ Նման որոշում է կայացրել Թել Ավիվի դատարանը, հաղորդում է CNN-ը։

Ռաֆայելին և նրա մայրը՝ Զիպին, որը նաև հայտնի մոդելի մենեջերն է, դատապարտվել են իրենց միլիոնավոր եկամուտները չհայտարարագրելու համար։
Բացի այդ, դատարանի որոշմամբ նրանք պարտավոր են 2,5 մլն շեկել (730 000 դոլար) վճարել պետությանը։

Լսումների ժամանակ մոդելն ափսոսանք է հայտնել իր գործողությունների համար։
«Ես երաշխավորում եմ ձեզ, որ այս դատավարությունից հետո ինձ այլևս չեք տեսնի դատարանի դահլիճում։ Ես ցավում եմ իմ արարքների համար»,- ասել է նա։