Միխայիլ Գալուստյանն առաջին անգամ ասել է, թե որքան գումար է վաստակել «Наша Russia» նախագծի շնորհիվ

Ռուսաստանաբնակ հայ շոումեն Միխայիլ Գալուստյանը լրագրողների հետ զրույցում խոստովանել է, թե որքան գումար է նա վաստակել «Наша Russia» նախագծի շնորհիվ։ Նշենք, որ հենց այդ նախագծին մասնակցելու համար, Գարիկ Մարտիրոսյանի և Արթուր Ջանիբեկյանի հրավերով Գալուստյանը մեկնեց Ռուսաստան։«Наша Russia»-ն բավականին մեծ ճանաչում բերեց արտիստին։
«Այդ պահին որպես ՈՒՀԱ մասնակից, որը սովոր էր համերգի համար 100 դոլար հոնորարին, ես տարակուսած էի։ Բայց, ամեն դեպքում, հարյուր անգամ մեծ գումար նշեցի։ Վախենում էի միևնույն ժամանակ չափազանցնել ու էժանացնել։ Իմ մեջ արթնացավ հայրը։ Սպասում եմ պատասխանի, անհանգստանում։ Բայց Ջանիբեկյանն անմիջապես ասաց. «Լավ, հաջորդ ամսվանից դա կլինի քո աշխատավարձը»։ Եվ ես մտածեցի. «Գուցե հարկավոր էր ավելի մեծ գումար նշել»»,- ժպիտով նշել է Միխայիլը։

Հիմա, ցավոք, շոումենի ֆինանսական վիճակն այդքան էլ լավ վիճակում չէ։ Նրա հերթական ընկերությունն իրեն սնանկ է ճանաչել։ «Վազեռլայֆ» ընկերությունը զբաղվում էր բջջային սարքերի համար հավելվածների ստեղծմամբ և մշակմամբ, այն մեկ տարուց ավելի է, ինչ ակտիվ գործունեություն էր ծավալում։ Այս մասին հաղորդում է РИА ФАН-ը:
Գործակալության տեղեկատվության համաձայն՝ ընկերության լուծարման գործընթացը սկսվել է դեռևս գարնանը և ավարտվել այս տարվա ամռան կեսին: Դատական որոշումների համաձայն՝ ձեռնարկությունից բռնագանձել են պարտքեր և հարկեր։ Նշվում է, որ դրանց չափը մեծ չէ, քանի որ իրավաբանական անձով որևէ գույք չի ամրագրվել:
Հիշեցնենք, որ մոտ 2 ամիս առաջ սնանկացել է Գալուստյանի մեկ այլ ընկերություն՝ «Լավագույն ֆիլմ կատակերգություն» ՍՊԸ-ն։ Իսկ մինչ այդ փակվել էր «Էյս Գեյմինգ» ընկերությունը, որը շոումենը բացել էր ՈՒՀԱ-ի և Comedy Club-ի գործընկերների հետ համատեղ։