Համացանցում տեսանյութ է հայտնվել Եվգենի Պետրոսյանի ծննյդան խնջույքից․ ո՞ւմ հետ է կրակոտ պարում հայտնի արտիստը

Ռուսաստանի հայերի միությունն արտասովոր կերպով է շնորհավորել Ռուսաստանի ժողովրդական արտիստ, հայտնի երգիծաբան Եվգենի Պետրոսյանի 75-ամյակը։ Facebook–ում միությունը տեսանյութ է հրապարակել, որում Պետրոսյանը ինչ-որ կնոջ հետ կրակոտ պարում է։
«Ռուսաստանի հայերի միությունն անկեղծորեն շնորհավորում է Եվգենի Վահանովիչին և մաղթում երկար տարիների կյանք, անսպառ ստեղծագործական էներգիա և կենսախնդություն։ Ահա այսպիսին է մեր հոբելյարը՝ հզոր»,-գրված է տեսանյութին կից։

Ավելի վաղ արտիստին հոբելյանի կապակցությամբ շնորհավորել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ինքը` Պետրոսյանը, հոբելյանի առիթով երկրպագուներին նվեր էր մատուցել` հաստատելով որդու ծննդյան մասին երկար սպասված տեղեկությունը։