Լեոնարդո ԴիԿապրիոն, Քեթի Փերին, Ջենիֆեր Լոուրենսը, Քիմ Քարդաշյանը և այլ աստղեր մեկ օրով լքել են Facebook-ը և Instagram-ը

Շատ հայտնիներ, այդ թվում ՝ Լեոնարդո ԴիԿապրիոն, Քեթի Փերին, Էշթոն Քութչերը, Ջենիֆեր Լոուրենսը, Սաշա Բարոն Քոենը, Մարկ Ռուֆալոն, Քիմ Քարդաշյան Ուեսթը, Նաոմի Քեմփբելը և այլոք հրաժարվել են իրենց սոցիալական կայքերից #StopHateForProfit արշավի շրջանակներում:

Արշավը, որի նպատակը ատելության քարոզչության և հռետորաբանության դեմ պայքարն է, կազմակերպել են քաղաքացիական իրավունքի շարժման ակտիվիստները: Նրանք չորեքշաբթի օրը հայտնի մարդկանց առաջարկել են բոյկոտել Facebook-ը և Instagram-ը՝ բողոքելու անթույլատրելի բովանդակության դեմ սոցիալական ցանցերի պայքարելու ցանկության բացակայության դեմ:

«Ես չեմ կարող ձեռքերս ծալած նստել և լռել, քանի դեռ այսս հարթակները շարունակում են համակերպվել ատելության, քարոզչության և ապատեղեկատվության տարածման հետ այն խմբերում, որոնք ստեղծվել են ​​տարաձայնություններ սերմանելու և Ամերիկան մասնատելու համար: Սոցիալական ցանցերում ապատեղեկատվությունը լուրջ ազդեցություն ունի մեր ընտրությունների վրա և խաթարում է ժողովրդավարությունը»,- Ինստագրամում գրել է  ռեալիթի շոուի աստղ Քիմ Քարդաշյանը՝ տեղադրելով «Վերջ ատելությունը» գրությամբ լուսանկար:

Սոցիալական ցանցերի բոյկոտին միացել է երգչուհի Քեթի Փերին:

«Ես չեմ կարող մի կողմ քաշվել, քանի դեռ այդ հարթակներն անտարբեր են ատելությամբ լի ապատեղեկատվությամբ հրապարակումներ կատարող խմբերի նկատմամբ»,- նշել է նա:

Դերասանուհի Ջենիֆեր Լոուրենսը համաձայն է դրանց հետ. «Facebook-ն անտեսում է ատելություն ու ապատեղեկատվությունն իր կայքում: «Սա «ֆունկցիոնալ սխալ» չէ: Սա կշռադատված որոշում է զոհաբերել մարդկանց և ժողովրդավարությունը հանուն շահույթի»,- նշել է նա: