Հայ դաշնակահարները ճանաչվել են միջազգային մրցույթի հաղթող

Դաշնակահարներ Լիլիթ Մկրտչյանը և Նունե Ասատրյանը հաղթող են ճանաչվել Էստոնիայում անցկացվող Օդինի միջազգային երաժշտական մրցույթում։ Հայ մասնակիցները հաղթող են ճանաչվել «չորս ձեռքով դաշնամուր» անվանակարգում։ ANM-ի հետ զրույցում Նունե Ասատրյանն ասել է, որ առցանց մրցույթի նյութը տեսագրվել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում՝ արտակարգ դրության պայմաններում։

Միջազգային մրցույթին երաժիշտները կատարել են Է․ Գրիգի 2 սիմֆոնիկ պիեսները, ինչպես նաև հատված Պ․ Չայկովսկու Շչելկունչիկից։

Լիլիթ Մկրտչյանը և Նունե Ասատրյանը աշխատում են Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում:  Սա իրենց առաջին մասնակցությունը չէ միջազգային ստուգատեսներում։ 2010 թ․ դուետը Օսլոյում մասնակցել է է․ Գրիգի անվան միջազգային մրցույթին։