Լրատվամիջոցները հայտնում են Բորիս Մոիսեևի առողջական վիճակի վատացման մասին

Երգիչ Բորիս Մոիսեևի առողջական վիճակը վատացել է, արտիստը գամված է անկողնուն, այս մասին հայտնել է փաստաբան և հասարակական գործիչ Թամարա Պուխովան։ Նրա խոսքերը մեջբերել է «Սոբեսեդնիկ»-ը։

«Որքանով ինձ հայտնի է, Բորիսն այժմ ծանրագույն վիճակում է։ Մոիսեևը գամված է անկողնուն, նա մշտապես պառկած վիճակում է»,- հայտարարել է փաստաբանը։ Պուխովայի խոսքով՝ երգչի մտերիմ ընկերը հայտնել է, որ Մոիսեևի առողջական վիճակը լավատեսություն չի ներշնչում։ Նշենք, որ Մոիսեևը չի կարողանում վերականգնվել կաթվածից հետո։

Փաստաբանը նաև հայտարարել է, որ արտիստը ֆինանսական դժվարություններ ևս ունի, քանի որ հավաքված միջոցներն ուղղվում են բուժմանը։ Պուխովան հավելել է, որ «աստղային» ընկերներն արտիստին չեն օգնում։

360TV-ին նշում է, որ այս տեղեկատվությունը հաստատող պաշտոնական մեկնաբանություն չի եղել ոչ արտիստի, որ նրա ներկայացուցիչների կողմից։