Անաստասիա Ռեշետովան ու Տիմատին բաժանության մասին լուրերից հետո կրկին միասին են

Բաժանումից հետո էլ Անաստասիա Ռեշետովան ժամանակ է անցկացնում Տիմատիի հետ: Տեղեկությունը հայտնում kp.ru կայքը։
Զույգը հանգստյան օրերին որդու հետ միասին ժամանակ է անցկացրել:
Ռեշետովան տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ռեփերը փոքրիկի հետ ժամանակ անցկացնում լողվազանում։ Մի տեսանյութում էլ մոդելը դիմում է նախկին սիրելիին` փաղաքշորեն «Տիմ, նկարիր» ասելով։

Զույգի նման պահվածքը տարակուսանք է հարուցել հետևորդների մոտ։
«Ձեր բաժանվելու իմաստը ո՞րն էր, եթե միասին եք», «Էլի մարդիկ էժանագին PR են արել», «անգամ այն ժամանակ այսքան հաճախ համատեղ հրապարակումներ չէիք անում», գրել են ինստագրամյան հետևորդները:
Նախորդ շաբաթ Անաստասի Ռեշետովան հայտնել էր, որ ինքը և Տիմատին վեց տարվա միասին ապրելուց հետո բաժանվել են։ Զույգը մեկամյա որդի ունի` Ռատմիր Յունուսոֆը։