Շարլիզ Թերոնը բացատրել է, թե ինչու արդեն 5 տարի սիրային հարաբերություններ չունի

Շարլիզ Թերոնի վերջին հայտնի վեպը դերասան Շոն Պենի հետ նրա հարաբերություններն էին: Զույգը, ըստ լուրերի` նույնիսկ պատրաստվում էր ամուսնանալ, չնայած դերասանուհին հերքում է դա: Դերասանից բաժանվելուց հետո աստղը կենտրոնացել է երկու որդեգրված երեխաների դաստիարակության վրա: Շարլիզը դաստիարակում է ութ տարեկան Ջեքսոնին և հինգ տարեկան Ավգուստաին: Թերոնը արդեն հինգ տարի միայնակ է և երեկ իր գործընկեր Դրյու Բերիմորի հետ հարցազրույցի ընթացքում նա բացատրել է, թե ինչու այսքան ժամանակ ոչ մեկի հետ չի հանդիպում:

«Իմ կյանքը հիանալի է իմ երեխաների և իմ հրաշալի ընտանիքի հետ: Ես անկեղծորեն կարող եմ ասել, որ ինձ միայնակ չեմ զգում: Երբ իմ կյանքում հայտնվեցին երեխաներս, նրանք փոխարինեցին իմ կյանքի շատ հետաքրքրություններ և կողմեր: Ծնող լինելը շատ մեծ աշխատանք է: Օրվա վերջում ես պառկում եմ քնելու և մտածում, որ չէի ցանկանա օրս այլ կերպ անցկացնել»,- անկեղծացել է դերասանուհին: