Էմիլի Ռատակովսկին պատմել է հայտնի լուսանկարչի կողմից սեռական ոտնձգության ենթարկվելու մասին

Հայտնի մոդել Էմիլի Ռատակովսկին New York Magazine ամսագրում հայտնել է սեռական ոտնձգության զոհ լինելու մասին․ իր նկատմամբ իրականացված ոտնձգությունների համար նա մեղադրել է ամերկացի հայտնի լուսանկարիչ Ջոնաթան Լեդերին, գրում է vulture.com կայքը։

29-ամյա աստղը պատմել է, որ դեպքն իր հետ պատահել է կարիերան սկսելու տարիներին, երբ ինքն ընդամենը 20 տարեկան էր։

Այդ ժամանակ նա լուսանկարվել է Darius ամսագրի համար, իսկ նկարահանումները տեղի են ունեցել լուսանկարչի տանը։ Տեքստում մոդելն ամենայն մանրամասնությամբ նկարագրում է ոտնձգության պահը, պատմում է նաև դրան նախորդած և հաջորդած դեպքերի մասին։

Նշվում է, սակայն, որ լուսանկարիչ Ջոնաթան Լեդերն, իր հերթին, հերքել է իր հասցեին ուղղված մեղադրանքները՝ նշելով, որ Ռատակովսկին փառասեր մի աղջիկ է, որը, պատմություններ հորինելով, ցանկանում է ուշադրության կենտրոնում լինել։