Աննա Սեդոկովան ամուսնացել է երրորդ անգամ (լուսանկարներ)

Այսօր 37-ամյա Աննդա Սեդոկովան և նրա 28-ամյա ընկերը դարձել են «Вечерний Ургант» շոուի հյուրերը։ Հաղորդավարը սիրահարներին շնորհավորել է նշանադրության առիթով, սակայն նրանք անսպասելիորեն հայտարարել են, որ արդեն իսկ ամուսնացել են։ «Մեզ համար յուրահատուկ տարի էր։ Այս ամռանը Յանիսն ինձ առաջարկություն է արել, իսկ ես համաձայնել եմ»,- ասել է երգչուհին։

Իվան Ուրգանտը հետաքրքրվել է, թե երբ է ծրագրվում հարսանիքը։ Սակայն բասկետբոլիստն անսպասելիորեն խոստովանել է. «Վերջ… Արդեն եղել է»։ Սեդոկովան հաստատել է ընտրյալի խոսքերը։ «Այո՛, մենք արդեն ամուսնացել ենք։ Ես այլևս հարսնացու չեմ։ Մենք առհասարակ չէինք ցանկանում ոչ ոքի ասել։ Մենք պարզապես որոշեցինք ամուսնանալ ու նշել ընտանեկան շրջապատում։ Իսկ դուք հրավիրեցիք, ու ես ասացի. «Յանիս, գուցե պատմե՞նք Իվանին»»։

Ընդ որում, պարզվել է, որ Ուրգանտի համար արտիստի ամուսնության մասին լուրն անսպասելի չի եղել։ Նա ռուսական «Առաջին ալիքի»-ի եթերում ցուցադրել է հարսանեկան արարողության լուսանկարները։ Արտիստի խոսքով՝ ծնողներն ուրախալի նորությունն իմացել են միայն հաջորդ օրը։

Սեդոկովան նաև հիշել է, թե ինչպես է սիրելին առաջարկություն արել իրեն։ Աստղը կարծել է, թե մարզիկը ռոմանտիկ անակնկալ է պատրաստել՝ զբոսանավ, վարդեր… «Հանկարծ նա ծնկի եկավ ու ես… Բոլոր տեսանյութերում, որոնք արվել են նշանադրության ու հարսանիքի ընթացքում, ես լաց եղած դեմքով եմ։ Ես պարզապես սկսում եմ հեկեկալ»,- պատմել է երգչուհին։