«Դեռ չեմ սիրահարվել»․ Դալիթան կիսվել է նոր ֆոտոշարքով և իր մասին հետաքրքիր փաստերով

Երգչուհի և դերասանուհի Դալիթան Showbiz.am կայքին է տրամադրել իր նոր, ինքնատիպ ֆոտոշարքը։ Մեզ հետ զրույցում նա նշել է, որ Ֆոտոշարքի գաղափարն առաջացել է իր և լուսանկարիչ The Iconn-ի (Միլեն Մանուկյան) մոտ։
«Ուզում էինք անել շատ յուրահատուկ ֆոտոշարք և գեղեցիկ հագուստների ընտրությունը մեզ թույլ տվեց նկարները ստանալ բնության գրկում։ Ֆոտոշութի ամբողջ ընթացքը արդեն իսկ հետաքրքիր էր»,- ասում է Դալիթան։
Բացի գեղեցիկ լուսանկարներից Դալիթան նաև բացահայտել է 30 հետաքրքիր փաստ իր մասին։
Երաժշտությունից ու դերասանությունից աբցի, որպես մասնագիտություն ընտրել եմ նաև համակարգչային գիտություն և ճարտարագիտությունը։ Այժմ շարունակում եմ կրթությունս մագիստրատուրայում։ Երգի և դերասանական կարիերայից բացի, ընտրեցի այս մասնագիտությունը որովհետև ուզում էի ունենալ և զբաղվել ժամանակակից տեխնոլոգիաների մասնագիտությամբ, քանի որ այս նոր դարն ու աշխարհը հիմնված է հենց այդ ճյուղի վրա։ Ներկա պահին արդեն աշխատում եմ տվյալ ոլորտում։
Բաց տեսարաններին համաձայնվելը կախված է տվյալ արտիստից, քանի որ ամեն մեկն ունի իր սկզբունքները։ Ես խուսափում եմ քանի որ համարում եմ որ դա չափից դուրս անձնական է, նկատի ունեմ որ տեսարանի ընթացքում դերասանի և հեռուստադիտողի միջև պետք է լինեն խիստ անձնական սահմաններ։ Ավելացնեմ, որ հաջողված ֆիլմ կամ սերիալը բացարձակ կապ չունի բաց տեսարաններ ունենալու հետ։ Առաջին հերթին արտիստը իր խաղով պետք է կարողանա գերել հեռուստադիտողին, ոչ թե մարմինը ցուցադրելով, քանի որ դա բոլորն էլ կարող են անել։
Կհրաժարվեմ ռեժիսորի առաջարկից, եթե սցենարը չհավանեմ կամ դերը չհամապատասխանի ինձ։
Եվրատեսիլից առաջ ես նույնպես ծավալել եմ գործունեություն, սակայն մրցույթից հետո ավելի մեծ ճանաչում ձեռք բերեցի, ունեցա նաև միջազգային և սփյուռքահայության մեծ լսարան,եղան նաև նոր հրավերներ տարբեր երկրներից և նոր ծանոթություններ տարբեր ազգերի հետ։
Բամբասանք կամ չարախոսություն իմ հասցեին դեռևս չեմ լսել
Խորհուրդ որը տպավորվել է իմ մեջ․ Վարվի՛ր մարդկանց հետ այնպես ինչպես կցանկանաս որ քեզ հետ վարվեն։
Նկատողություն, որը երբեք չեմ մոռանա․Երևի թե չկա նման խիստ նկատողություն,  որ տպավորված լինի, միայն կասեմ որ նկատողություն թույլ եմ տալիս անել միայն մտերիմներին
Ամենամտերիմ մարդիկ գիտեն, որ ես աշխատասեր և ձգտող եմ

Քննադատություններին վերաբերվում եմ նորմալ

Իմ կյանքն անգույն կլինի առանց իմ ընտանիքի

Հինգ տարի անց ես կշարունակեմ լինել երջանիկ

Մանկությանս ամենաքաղցր հուշերից ճանապարհորդությունը դեպի Disney Land

Դեռ չեմ սիրահարվել

Կյանքը շատ կարճ է, որ անիմաստ մտահոգվեմ

Հանուն սիրո պատրաստ եմ երջանկացնել ամեն օր

Սիրել՝ նշանակում է վստահել, հավատալ և նվիրվել

Աշխատանքի մեջ ես պատասխանատու եմ և աշխատասեր

Մասնագիտությանս մեջ ինձ ամենից շատ դուր է գալիս մաթեմաթիկան իր ապացույցներով, բարդ բայց միևնույն ժամանակ գեղեցիկ հավասարումներով

Ինձ կարող է ստիպել կարիերայից ժամանակավորապես հրաժարվել, երբ զգամ որ հանգստի կարիք ունեմ

Կյանքս լիովին հաջողված կհամարեմ, եթե շարունակեմ շրջապատված լինել իմ սիրելի մարդկանցով և զբաղվել իմ սիրած աշխատանքով

Չեմ զղջում ոչ մի բանի համար

Բոլորից շատ սիրում եմ մայրիկիս

Բնավորությանս ամենալավ կողմը համեստությունն է

Բնավորությանս ամենավատ կողմը՝ շուտ եզրակացություններ կատարելը

Եթե երեք բառով նկարագրեմ ինձ, ապա ինքնավստահ, պատասխանատու, ձգտող

Ներում եմ բայց չեմ մոռանում երբեք

Իմ ամենացավոտ կողմը կարոտն է

Իմ ամենամեծ վախը անորոշությունն է

Իմ գլխավոր սկզբունքը՝ միայն ցանկանալը հերիք չէ, պետք է աշխատել

Իմ ամենամեծ երազանքը՝ իրականացնել բոլոր նպատակներս ու երազանքներս