Լեդի Գագայի նոր տեսահոլովակի ստեծողները ոգեշնչված են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից

Էպատաժային երգչուհի Լեդի Գագան նոր տեսահոլովակ է թողարկել։ Առաջին իսկ վայրկյաններից տեսահոլովակում հայկական շունչ ես զգում, վայրկյաններ անց հասկանում, որ տեսահոլովակը ստեղծողները ոգեշնչված են Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմից։
Ինչպես դերասանուհի Սոֆիկո Չիաուրելին,այնպես էլ տեսահոլովակում Գագան, տարբեր ծեսերի մասնակից է դառնում, փոխում կերպարներն ու զգեստները։ Հայկական ոգու և ներշնչանքի մասին տեսահոլովակում պարբերաբար հուշող գրություններ են հայտնվում. կադրերից մեկում ֆոնային հատվածում մի քանի անգամ գրված է «զգուշություն», «Նռան գույնը» ֆիլմի պաստառն է երևում, իսկ եզրափակիչ կադրերում ցուցանակին գրված է «Armenian film festival»՝ «Հայկական կինոփառատոն»։

«Այն, ինչ ժամանակին իմ ամենօրյա իրական կյանքն էր, այժմ դարձել է ֆիլմ, իրական պատմություն, որն այժմ անցյալ է, այլ ոչ թե ներկա: Սա ցավի պոեզիա է», – ասել է երգչուհին։
Լեդի Գագայի խոսքով՝ նոր տեսահոլովակը շատ անձնական պատմություն է հոգեկան առողջության մասին և այն մասին, թե ինչպես «երազները կարող են փոխազդել և ձևավորել հերոսներ մեր ներսում ու մեր շրջապատում»: Տեսահոլովակի ռեժիսորն է  Տարսեմ Սինգհը։ Հնդիկ ռեժիսորը հայտնի է «Վանդակ», «Սպիտակաձյունիկը. թզուկների վրեժը», «Աստվածների պատերազմ. անմահները» և մի շարք այլ ֆիլմերով։
Տեսահոլովակը մեծ ոգևորություն է առաջացրել երգչուհու հայ երկրպագուների շրջանում։ Շատերն հենց առաջին րոպեներից նկատել հայկական ոգեշնչումն ու մեկնաբանություններ թողել: