«Մենք շոկի մեջ ենք»․ ո՞ր ֆիլմն է «Կինոտավր» փառատոնում արժանացել գլխավոր մրցանակին

Ռուսական «Կինոտավր» 31-րդ կինոփառատոնի Գրան պրին ստացել է Դմիտրի Դավիդովի «Խրտվիլակ» ֆիլմը: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»- ն ։
«Ես շոկի մեջ եմ։ Յակուտիական կինոն առաջին անգամ է «Կինոտավր»-ում, և միանգամից շահել է հենց Գրան Պրին։ Մենք շոկի մեջ ենք»,-հայտարարել է Դավիդովը ։
Գլխավոր դերակատար Վալենտինա Ռոմանովա-Չիսկիրայը նույնպես մրցանակ է ստացել կանանցի լավագույն դերի համար: Մրցանակ ստանալով ՝ դերասանուհին դժգոհել է, որ ռեժիսորը թույլ չի տվել նրան կատարել երգը ֆիլմում, արդյունքում նա երգել է Սոչիի Ձմեռային թատրոնի բեմում:

Ժյուրիի անդամները Լավագույն դերասան են համարել Վլադիմիր Օնոխովին, ով խաղացել է «Կիտոբոյ» ֆիլմում: Կինոնկարի հեղինակ Ֆիլիպ Յուրևը մրցանակ է ստացել լավագույն ռեժիսուրայի համար:
Լավագույն երաժշտության համար մրցանակը բաժին է հասել Սերզինի «Մարդը Պոդոլսկից» ֆիլմին։ Ամենահաջող օպերատորական աշխատանքի համար նշվել է Աննա Մելիքյանի «Երեքը» ֆիլմը ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ռուս ռեժիսոր և դերասան Ալեքսանդր Մոլոչնիկովին կասկածում են կորոնավիրուսով «Կինոտավր»- ի հյուրերին վարակելու մեջ: