Ամալ Քլունին հրաժարական է տվել Մեծ Բրիտանիայի ԶԼՄ-ների ազատության հարցերով հատուկ ներկայացուցչի պաշտոնից

Դերասան Ջորջ Քլունիի կինը՝ Ամալ Քլունին հրաժարական տվել ԶԼՄ-ների ազատության հարցերով Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցչի պաշտոնից: Այսպիսով, իրավապաշտպանը իր բողոքն արտահայտել է ընդդեմ ներքին շուկայի մասին օրինագծի, որը պատրաստվում է ընդունվել կառավարության կողմից:

Նոր փաստաթուղթը պարունակում է դրույթներ, որոնք խախտում են միջազգային իրավունքը: Մասնավորապես, սննդամթերքի անվտանգության կամ օդի որակի չափորոշիչները, որոնք նախապես սահմանվել էին ԵՄ մակարդակում, այժմ անցնելու են տեղական և բրիտանական իշխանությունների վերահսկողության տակ: Այսինքն՝ Մեծ Բրիտանիան կկարողանա սահմանել նորմեր, որոնք հակասում են Եվրամիությունից երկրի դուրս գալու մասին համաձայնագրին:

«Չնայած կառավարությունը հայտարարել է, որ միջազգային իրավունքի կանխամտածված խախտումը «աննշան դեպք է», ցավալի է, որ Մեծ Բրիտանիան մտադիր է խախտել միջազգային պայմանագիրը, որը ստորագրել էր վարչապետը ավելի քան մեկ տարի առաջ», – գրել է Ամալ Քլունին իր հայտարարության մեջ: