The Weeknd-ը պատրաստում է նոր ալբոմ և կինոկարիերա սկսում

Իր ծրագրերի մասին երգիչ The Weeknd-ը խոսել է Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում: Նա ցանկանում է թողարկել նոր երաժշտական ​​ալբոմ, ինչպես նաև սկսել է աշխատել կինոնկարի վրա:

Երաժիշտը խոստովանել է, որ ծանր է տանում համաճարակի պատճառով ստեղծված իրավիճակը։ Քանի որ ասթմա ունի, երաժիշտը պետք է մշտապես զգույշ լինի ու միջոցներ ձեռնարկի։ Այնուամենայնիվ, երգիչը խոստովանել է, որ շատ է մտածում իր ապագայի մասին: Նրա խոսքով՝ նոր ալբոմը կթողարկվի կարանտինի ավարտին: The Weeknd-ը բաև նախատեսում է ֆիլմեր նկարահանել, և արդեն ունի առաջին նախագծի սցենարը: «Առայժմ չեմ կարող շատ բան խոսել այդ մասին, բայց իսկապես ուզում եմ իրականացնել իմ գաղափարը», – ասել է երգիչը: