Մահացել է «Uriah Heep» խմբի և Օզի Օսբորնի թմբկահարը․ մանրմասներ

The Rolling Stone-ը գրում է․ 73 տարեկան հասակում մահացել է բրիտանացի թմբկահար Լի Կրեսլեյքը։ Երաժիշտը կյանքից հեռացել է շագանակագեղձի քաղցկեղի պատճառով։ Լի Կրեսլեյքի մահվան մասին տեղեկությունը հաստատել են «Uriah Heep» խմբի նրա գործընկերները՝ Քեն Հենսլին և Միք Բոքսը։

Կրեսյելքը «Uriah Heep» խմբի անդամ է դարձել 1971թ.-ի վերջին՝ առաջին անգամ հայտնվելով խմբի չորրորդ՝ «Demons and Wizards» սկավառակում։ Իսկ հետո Լին մասնակցել է «Uriah Heep»-ի ութ ստուդիական ալբոմների ձայնագրությանը։ Հետագայում նա տեղափոխվել է երաժիշտ Օզի Օսբորնի թիմ, որի կազմում մասնակցել է երկու սկավառակների ձայնագրության, այդ թվում 1980 թվականին ձայնագրված «Blizzard of Ozz»-ի: Այժմ այդ սկավառակը, The Rolling Stones-ի վարկածով, ամենալավ հեվի-մեթալ ժանրի ալբոմների հարյուրյակում իններորդ տեղն է զբաղեցնում։