Արդեն իրականացվում է «Հայ երգը դարերից» ծրագիրը, որի շրջանակներում նկարահանվելու է 5 ֆիլմ՝

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տրամադրած դրամաշնորհի միջոցով  իրականացվում է «Հայ երգը դարերից»  ծրագիրը: Ընդհանուր 3 մլն 600 հազար դրամ արժողությամբ ծրագիրը ներառում է կրթական մեծ բաղադրիչ, որի նպատակն է ներկայացնել հայ երաժշտության  իրական ակունքերը:
Ծրագրի շրջանակներում նկարահանվելու է 5 ֆիլմ՝ «19-րդ դարի Ալեքսանդրապոլի աշուղական դպրոցը», «Շիրակյան ժողովրդական երգերը», «Ազգայինը՝ դասականում և դասականը՝ ազգայինում», «Անդրկովկասի մշակութային կենտրոնները»:
Եվս մեկ հաղորդում նվիրված է լինելու Գյումրու ժողովրդական  գործիքների պետական նվագախմբի պատմությանը:  Ծրագիրն իրականացվում է Գյումրու ժողովրդական  գործիքների պետական նվագախմբի կողմից:

Արդեն պատրաստ է առաջին՝ «19-րդ դարի Ալեքսադրապոլի աշուղական դպրոցը» հաղորդումր: Այն ոչ միայն լավ տեսանյութ կհանդիսանա կոնսերվատորիայի ուսանողների, այլ նաև ավելի լայն շրջանակի համար, կտարածվի նաև երաժշտական ու հանրակրթական դպրոցների  աշակերտների շրջանում:
Ծրագիրը նախատեսված է ավարտել դեկտեմբերին: