Անաստասիա Վոլոչկովան ռուսական բաղնիքից տեսանյութ է հրապարակել

Ռուս բալետի պարուհի Անաստասիա Վոլոչկովան Ինստագրամում տեսանյութ է հրապարակել բաղնիքային համալիրից:

Ինչպես ներկայացնում է РИА Новости-ն, տեսակադրերում հայտնի պարուհին կանգնած է փայտյա լոգարանի մեջ, իսկ մերկ մարմինը ծածկել է բաղնիքի ավելով:

«Երջանկություն է, երբ ցանկացած օր, որն աշխատանքային է համարվում, կարելի է հայտարարել հանգստյան և այն անցկացնել սիրելիի հետ»,- տեսանյութին կից գրել է պարուհին:

Անաստասիա Վոլոչկովան նշել է նաև, որ ռուսական բաղնիքը և սառցե լոգանքներն ավելի արդյունավետ են, քան գեղեցկության սրահները: