«Պարում է նա, բայց ես եմ ամաչում»․ Օլգա Բուզովան կրկին քննադատությունների առարկա է դարձել

34-ամյա Օլգա Բուզովան մասնակցել է «Ледниковый период» շոուի նոր սեզոնի նկարահանումներին: Երգչուհի-հեռուստահաղորդավարուհին մարզվում է ՝ եզրափակիչ դուրս գալու հույսով:

Շոում Օլգայի զուգընկերը 2014-ի օլիմպիական խաղերի 31-ամյա չեմպիոն Դմիտրի Սոլովյովն է: Օլգան պարբերաբար հրապարակումներ է կատարում ու ցույց տալիս իր մարզումների ընթացքը։ Այդ հրապարակումներից մեկն էլ մեծ քննարկումների առարկա է դարձել․ երկրպագուները չեն կարողացել զսպել իրենց և բացահայտ արտահայտել են իրենց կարծիքը Օլգայի պարային ունակություններին մասին: «Ինչու՞ է դա այդքան տհաճ թվում», «Պարում է նա, բայց ես եմ ամաչում», «Ինչպես միշտ՝ գռեհիկ ու անփույթ», «Օլյա, իրականում դա քեզ մոտ այնքան էլ լավ չի ստացվում»,- գրում են մարդիկ։